Google–ն ամբողջությամբ փոխել է News հավելվածը

Google I/O  ընթացքում ընկերությունը ներկայացրել  է News հավելվածի թարմացված տարբերակը։ Գլխավոր առանձնահատկությունը հավելվածում դարձել է լուրերի անհատականացված ընտրությունը։

Google News-ի թողարկման ժամանակ բացվում է «Ձեզ համար» պատուհանը, ուրտեղ ներկայացվում է այն լրահոսը, որը առավել հետաքրքիր կլինի տվյալ օգտատիրոջ համար։ Ինչպես նաև երկրորդ սյունակով  ցուցադրվում են կարևոր իրադարձությունները։ Լուրեը այստեղ բաժանված են թեմաների։  Google–ում չեն մոռացել նաև ֆեյք նորությունների մասին։ Դեռևս 2018–ի մարտին ընկերությունը ստեղծեց Google News Initiative, որի ստեղծման համար ընկերությունը ներդրեց շուրջ 300 միլիոն դոլար։ Ընկերության խոսքով, նրանք աշխատում են այն ուղղությամբ, որ վիճարկելիք նորությունների հետ աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպեն։

Newscasts–ը նոր ֆորմատ է, որն այսուհետ կլինի նորությունների մատուցման ծառայությունում։ Այսպիսի ֆորմատում նորությունները մի քանի մասից են բաղկացած` լուսանկար, տեսանյութ, տեքստ։ Այս ֆորմատը ստեղծված է, որպեսզի օգտատերերը կարողանան բազմակողմանի տեղեկատվություն ստանան։

Newsstand  սյունակում ցուցադրվում են պարբերականների նյութերը։ Իսկ ահա  Google News–ում կցուցադրվեն հոդվածներ, որոնք հասանելի են միայն բաժանորդագրության դեպքում։