Շուտով iPhone-ում և iPad-ում հնարավոր կլինի խաղալ Steam խաղեր

Վիդեոխաղերի հայտնի թվային խանութը Steam –ը շուտով հասանելի կդառնա iOS և tvOS հարթակների համար: Հայտնի է, որ վերջերս  Valve ընկերությունը անոնսավորել է  Steam Link ծառայությունը հենց  iPhone և  iPad սարքավորոմների համար:

Այն օգտատերերի շրջանում կտարածվի անվճար և միանգամից Steam-ի մեդիադարանից ներբեռնելու հնարավորություն կունենա: Բնականաբար, մոբայլ տարբերակում կխաղարկվի միայն նկարը, իսկ գեյմերները խաղերը վայելելու հնարավորություն կունենան անձնական կամ Mac համակարգիչներով:

Steam Link-ն ունի խաղային  MFi հնարավորություն, որոնք նախատեսված են միայն  iPhone և iPad սարքերի համար։ Steam Link-ի լավ աշխատանքի համար պետք է ունենալ լավ ինտերնետ կապ կամ Wi Fi-ի հնարավորություն: