Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Splashtop Wired XDisplay HD

Գինը՝ 6.99$ – անվճար

Վերածեք Ձեր iPad–ը մեծ էկրանի  Splashtop Wired XDisplay HD հավելվածի միջոցով։ Պետք է հավելվածը ներբեռնել ինչպես iPad–ում, այնպես էլ` MacOS–ում։ Լարի միջոցով կցեք պլանշետը համակարգչին և վերջ։

 

Widget Calendar 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն է տալիս արգելափակված էկրանով օգտվել օրացույցի բոլոր հնարավորություններից։ Օրացույցը ամբողջությամբ ինտերակտիվ է և կարող եք ազատորեն նշագրումներ անել ազատորեն։

 

The Hunt for the Lost Treasure

Գինը՝ 2.99$ – անվճար

The Hunt for the Lost Treasure–ը   The Lost Ship–ի շարունակությունն է։ Արկածների մի ամբողջ հավաքածու այստեղ սպասում է գեյրմերներին։ Պետք է քարտեզով գտնել կորած նավերը և անցնել ծովահենների մոտով` հաղթահարելով ճանապարհի դժվարությունները։