Հաքերները կարող են գաջեթները կառավարել Amazon-ի, Apple-ի և Google-ի ձայնային օգնականների միջոցով

Այսպես կոչված ձայնային օգնականների վրա հիմնված ինտելեկտուալ համակարգերի արագ տարածումը նոր կիբեր վտանգներ է ստեղծում:  Այս մասին են հայտնում տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտողները՝ նշելով, որ հաքերները  հարձակումների համար կարող են դիմել ձայնային օգնականներին։

Apple-ի Siri, Amazon-ի Alexa, Google-ի օգնականը և առաջարկվող մյուս  լուծումներն, առանց բացառության, խոցելի են:

Կիբեր հանցագործները  կարող են ձայնային օգնականներին ստիպել  թվեր հավաքել կամ բացել որոշ ցանցային ռեսուրսներ՝ անձայն ազդանշանների միջոցով նրանց հրմանաններ տալով:

Amazon-ի, Google-ի և Apple-ի ներկայացուցիչները նշում են, որ իրենց ձայնային օգնականները պաշտպանված են այդ հարձակումներից, սակայն գործնականում պարզվում է, որ նման հայտարարությունները հեռու են իրականությունից. հետազոտողները կարողացել են հարձակումներ իրականացնել՝ օգնականի ներկայիս տարբերակները օգտագործելով: