Հայտնի են Google Pixel 3 և Pixel 3XL սմարթֆոնների մի քանի առանձնահատկություն

Այս աշնանը  Google ընկերությունը օգտատերերի դատին կհանձնի մի քանի նորույթ այդ թվում նաև  Google Pixel 3 և Pixel 3XL սմարթֆոնները։

Ի՞նչ սպասել նորույթներից հայտնում է BGR պարբերականը։

Չնայած բոլորը ներկայումս կրկնօրինակում են iPhone X–ի դիմային տեսախցիկի ձևը, բայց այս դեպքում ոչ մի փաստ չկա, որ ընկերությունը կգնա հենց այս թրենդի հետևից;

Ընկերության երկրպագուները վստահ են, որ իրենց սիրելի տեխնոբրենդը կշարունակի ներկայացնել լիաէկրան տարբերակներով սմարթֆոններ։

Ըստ տեղեկությունների Pixel–ի երրորդ սերունդը կունենա  Pixel Buds անլար ականջակալների հնարավորությու։  Նորույթը սինքրոնացվելու հնարավորություն կունենա Google–ի բոլոր արտադրանքների հետ։ Այս դեպքում Google–ը, կարելի է վստահ ասել, քայլում է Apple–ի հետքերով` ստեղծելով սեփական էկոհամակարգը։

Google I/O  ֆորումից հետո մասնագետները կարծում են, որ Pixel–ի երրորդ սերունդը կստանա Android P օպերացիոն համակարգ։