Google–ի ձայնային օգնականը նոր հնարավորություն ունի

I/O –ի ընթացքում  Google ընկերության ներկայիս ղեկավար Սունդար Պիչային ներկայացրեց ձայնային օգնականի նոր հնարավորությունը։ Այսուհետ Google–ի ձայնային օգնականին կարելի է խնդրել գրանցել օգտատիրոջը վարսավիրանոցում կամ ռեստորանում սեղան ամրագրել։ Թեստավորման ժամանակ ռեստորանի աշխատակիցն անգամ չի հասկացել, որ իր հետ զրուցում է ոչ թե մարդ, այլ` ռոբոտ։

Այս փաստը որոշ քննադատների մոտ անհանգստության առիթ է ստեղծել։ Google–ը հայտնել է, որ այսուհետ ձայնային օգնականը կհաղորդի, որ մարդիկ խոսում են ռոբոտի հետ։