Microsoft–ը եռակի ծալքով սմարթֆոն կստեղծի

Լավագույ սմարթֆոնի անվանումը ստանալու համար տեխնոընկերությունները ինչ քայլերի ասես` չեն դիմել։ Որոշները մեծացրել են հիշողությունների ծավալները, որոշները` աշխատումեն առանց շրջանակի էկրաններ ստեղծելու ուղղությամբ։ Երրորդ խումբը զբաղված է  սմարթֆոնների համար ճկվող էկրաններ մշակելով։ Մրցակիցներից հետ չի մնում նաև Microsoft ընկերությունը։

Microsoft  ընկերությունը առաջին անգամ է, որ փորձում է մուտք գործել սմարթֆոնների շուկա, բայց դեռ  գործերը հաջող չեն ընթանում։

Այս անգամ  Windows–ի հեղինակները որոշել են երեք էկրանով սմարթֆոն ստեղծել։ Անգամ հասցրել են այն արտոնագրել։ Տարածված տեղեկությունների համաձայն սմարթֆոնը կունենա երկու մեծ էկրան, իսկ երրորդը տեղադրված կլինի դրանց միջև։ Ամենայն հավանականությամբ երրորդ էկրանը պարզապես մյուս երկուսը միացնող օղակ է լինելու։ Թե ինչպես են համակցելու երերք էկրանները, հայտնի չէ, ընկերությունն էլ պարզաբանումներ չի տվել դեռ։