Panasonic ներկայացրել է ջրակայուն Lumix–ը

Panasonic  ընկերությունը ներկայացրել է իր նոր կոմպակտ  լուսանկարչական ապարատը, որը ստացել է Lumix DMC-FT7 անվանումը։ Նորույթը դիմանում է և՛ ջրին, և՛ փոշուն։

Տեսախցիկը կարող է մինչև 30 մետր խորությամբ ջրում մնալ և չփչանալ։ Դիմանում է նաև 2 մետր բարձրությունից վայր ընկնելու դեպքում և անթերի աշխատում է ինչպես շատ տաք, այնպես էլ սառը եղանակային պայմաններում։

Lumix DMC-FT7–ն ունի КМОП սենսոր` 20մլն պիքսելով  և Venus Engine պրոցեսոր։ Տեսախցիկը լուսանկարում է  5184×3888 պիքսել և կարողանում է   4К  ֆորմատի տեսանյութ նկարել` վայրկյանում 30 Full HD  կադր։

Panasonic Lumix DMC-FT7  վաճառքում կհայտնվի ամռան սկզբին։ Նախնական արժեքը կլինի 450 դոլար։