Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Thunderstorm Sounds Night Owl 

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե քնի հետ խնդիրներ ունեք, ապա այս հավելվածը հենց Ձեզ համար է։ Հավելվածը իր մեջ ներառում է անձրևի, ջրի, կրակի ձայներ և կօգնի արագ քուն մտնել։

Pyrotexni Fireworks 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է այն մեծերի ու փոքրերի համար, ովքեր մեծ ուշադրություն են դարձնում իրենց սմարթֆոնի էկրանի պաստառին։ Հավելվածն առաջարկում է վիրտուալ հրավառություն ստեղծել սմարթֆոնի էկրանին ամեն հպումից հետո։ Հավելվածն ունի նաև իրական ձայնային ուղեկցություն։

 

 

NoLocation – Remove exif data from photos 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն է տալիս արագ և հեշտ լուսանկարների վրայիս ջնջել EXIF տվյալները` օրը, ամիսը, ամսաթիվը։ Այստեղ թույլատրվում է ինչպես նոր արված լուսանկարներից հեռացնել տվյալները, այնպես էլ արդեն գոյություն ունեցողներից։