Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

 

Coton 

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե դուք հետաքրքրվում եք ամնպերով, դրանց կառուցվածքով, քաշով ու հետաքրքիր տեղեկություններ եք փնտրում բնության այս երևույթի մասին, ապա այս հավելվածը հենց ձեզ համար է։ Հետաքրքիր փաստեր, տարատեսակ օգտակար տեղեկատվությունը ձեզ է սպասում։

Fresh Reversi 

Գինը՝ 0.99$ – անվճար

Բոլորին հայտնի խաղն այս անգամ պետք է խաղալ ընդդեմ համակարգչի։ Դրանից բացի խաղը հնարավորություն է ընձեռում նաև որպես հակառակորդ ընտրել երեք այլ օգտատերերի։

MYSTIC – Photo Enlightenment 

Գինը՝ 0.99$ – անվճար

Լուսանկարների և տեսանյութերի խմբագրման հարթակ է, որը հնարավորություն է տալիս նաև տեքստային մաս ավելացնել։ Խմբագրման գործիքների քանակն այստեղ շատ է` ընտրության հնարավորությունը մեծ։