Microsoft–ը աշխատում է Surface–ի մատչելի տարբերակի վրա, որը կդառնա iPad–ի մրցակիցը

Microsoft ընկերությունը որոշել է մրցակցել Apple և Google  ընկերությունների հետ և պատրաստվում է մուտք գործել գաջեթների շուկա: Այստեղ  ֆավորիտների ցուցակը  գլխավորում են   խնձորային բրենդի iPad–ն ու գունավոր տեխնոհսկայի Chromebook–ը։ Microsoft–ը շուկայում կհայտնի իր   Surface պլանշետի մատչելի տարբերակով։

Նորացված գաջեթն ունենալու է 10 դյույմ անկյունագծով կորացված ծայրերով էկրան։ Ինչպես նաև կունենա  USB-C–ի հնարավորություն։ Պլանշետն 20%–ով ավելի թեթև կլինի իր նախորդից։  Այս գործառույթը ապահովելու համար կպակասի մեկ անգամյա լիցքավորումից հետո գաջեթը օգտագործելու ժամանակահատվածը։ Ամենայն հավանականությամբ ընկերությունը տեխնոլոգիա  է նախագծում, որն ունենալու է սառեցման պասիվ համակարգ։ Իհարկե, Microsoft–ը չէր կարող իր սարքը ստեղծել առանց  Intel պրոցեսորների։ Գաջեթը հասանելի է լինելու երկու տարբերակով` 64 և 128 գբայթ ֆլեշ հիշողությամբ։ Օպերացիոն համակարգն այստեղ ֆիրմային կլինի` Windows 10 Pro։ Թե էլ ինչ հավելյալ ֆիրմային գործառությներ կստանա նորույթը դեռ պարզ չէ։

Սարքը շուկայում կհայտնվի մինչև 2018–ի ավարտը։ Հիմնական մոդելը կվաճառվի 400 դոլարով, իսկ ահա Surface Pro–ն կարժենա ` 799 դոլար։

Անցյալում  Microsoft  ընկերությունն արդեն փորձել էր դուրս գալ պլանշետների շուկա իր Surface 3  գաջեթով, բայց օգտատերերը անտարբերություն ցուցաբերեցին նրանց արտադրանքի նկատմամբ և ընկերությունը դադարեցրեց դերանց արտադրանքը։