Spigen–ը թողարկել է iPhone X–ի համար նախատեսված պատյաններ` iPhone 2G–ի և iMac G3–ի ոճով

Նոստալգիան ուժեղ զգացողություն է և այսօր արդեն նաև հավելյալ եկամտի աղբյուր։ Ով կարող էր մտածել։

Հավանաբար այս կարգախոսով էլ առաջ շարժվելով`  Spigen ընկերությունը ներկայացրել է iPhone X–ի համար նախատեսված պատյաններ, որոնք iPhone 2G–ի և iMac G3–ի ոճով են։ Այս պատյանների միջոցով նոր սմարթֆոնները արտաքինից վերածվում են 20 կամ 30 տարի վաղեմություն ունեցող սարքերի։

Classic C1 պատյանը հասանելի է մի քանի գունային տարբերակներով։ Սրանք այն գունային լուծումներն են, որոնք  Apple–ը կրառել էր այն ժամանակ, երբ ստեղծել էր  iMac G3–ը։ Պատյանի հետևի հատվածում կա հատկանշական գրառում`  “Hello Again”(Կրկին ողջույն), որը ասոցացվում է  Mac համակարգիչների հետ։

Պատյանը, որն iPhone X–ը կվերածի iPhone 2G–ի վիզուալ նմանակին, ունի ալյումինե կորպուս` ստորին հատվածում պլաստամասայե հատվածով։

Պատյանների այս հետաքրքիր լուծումները կարելի է ձեռք բերել միայն Indigogo հարթակում։ Մատակարարման ընթացքը կսկսվի այն ժամանակ, երբ ընկերությունը, մեծ խմբաքանակ թողարկելու համար,  ավարտի գումար հավաքելու գործընթացքը