YouTube-ը նոր սթրիմինգային ծառայություն է գործարկում, որը կրելու է YouTube Music անվանումը: Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական բլոգում:
Բրաուզերային տարբերակի համար նոր նվագարկիչի հետ միասին YouTube-ը կթողարկի նաև առանձին հավելված: Բացի երաժշտական ռելիզներից, ընկերությունը խոստանում է օգտատերերին տալ ռեմիքսներ, քավեր տարբերակներ և կենդանի կատարումներ լսելու հնարավորություն։
YouTube Music ծառայության անվճար տարբերակում գովազդ կլինի: Վճարովի տարբերակը կարժենա 9.99 դոլար: Նորույթը բոլորի համար հասանելի կդառնա մի քանի օրից` մայիսի 22-ին:
Ընկերությունում նշել են, որ գոյություն ունեցող Google Play Music ծառայությունը կշարունակի աշխատել: