Fujifilm Instax SQ6 կստեղծի վինտաժային լուսանկարներ

Fujifilm ընկերությունը անոնսավորել է նոր անալոգային տեսախցիկ, որը վայրկենական տպագրում է արված լուսանկարը։ Նորույթը ստացել է   Instax SQ6 անվանումը։ Տեսախցիկը վաճառքի կհանվի մյուս ամիս։

Սարքը թույլ է տալիս ստանալ վինտաժային լուսանկարներ 1։1 հարաբերակցությամբ։ Լուսանկարները տպագրելու համար տեսախցիկը օգտագործում է Instax Square Film ժապավենները, որի ամբողջական չափը 86×72 մմ է։ Մեկ լուսանկարը կտպվի 90 վայրկյանում։

Տեսախցիկը նաև հնարավորություն ունի ամրացվելու բռնիչին` շտատիվին։  Սա նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են սելֆիներ անել, կարելի է տեղադրել մինչև 10 վայրկյան թայմեր։

Fujifilm Instax SQ6 տեսախցիկի շուկայական արժեքը 130 դոլար է։ Ժապավեններն առանձին վաճառվում են և արժեն 12,5 դոլար: