Facebook-ը Story գործառույթում ավելացրել է պահոց և ձայնային հաղորդագրության հնարավորություն

Facebook սոցիալական ցանցը իր Story ծառայությանում ավելացրել է ամպային պահոց լուսանկարների ու տեսանյութերի համար, ձայնային հաղորդագրություններ և արխիվ ինչպես` Instagram–ում։

Սմարթֆոնների համար սոցցանցի հավելվածում ավելացել է լուսանկարով, տեքստով և սթիքերով ձայնային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։

Մեկ այլ նորույթ է լուսանկարների ու տեսանյութերի ամպային պահոցը։ Այն թույլ է տալիս պահպանել հավելվածով նկարահանված լուսանկարներն ու տեսանյութերը հենց ֆեյսբուքյան հաշվում։ Հեղինակների կարծիքով՝ անձնական պահոցը կօգնի տեղ խնայել սմարթֆոնում։

Երրորդ գործառույթը արխիվն է, որում ներբեռնվում է օգտատերերի «պատմությունը» հրապարակային ժապավենից 24 ժամ անց ջնջվելուց հետո։

Մոտ ժամանակներս նոր գործառույթները հասանելի կլինեն Հնդկաստանի օգտատետերի համար։ Ընկերությունում նախատեսում են դրանք հասանելի դարձնել ամբողջ աշխարհում, սակայն հստակ ամսաթիվ չի նշվում։