SpaceX-ը հետաձգել է Falcon 9 կրիչ հրթիռի արձակումը

SpaceX ընկերությունը հետաձգել է իր Falcon 9 կրիչ հրթիռի արձակումը, որը պետք է 5 Iridium NEXT հեռահաղորդակցական արբանյակը դուրս բերի ուղեծիր:

Կրիչ հրթիռի արձակումը նախատեսված էր շաբաթ օրը, սակայն ընկերությունը որոշել է հետաձգել այն՝ առանց պատճառները բացատրելու: Այժմ մեկնարկը նախատեսված է մայիսի 22-ին՝ Արևմտյան ափի ժամանակով 12:47-ին: Այն կարձակվի  ամերիկյան ՌՕՈԻ-ի՝ Կալիֆոռնիայում գտնվող Վանդենբերգ բազայից: