Fortnite-ի հեղինակները լավագույն գեյմերներին 100 միլիոն դոլար են վճարել

Fortnite խաղի հեղինակ Epic Games ընկերությունը  մրցույթ է կազմակերպել և պատրաստ է լավագույն գեյմերներին վճարել 100 միլիոն դոլար առաջիկա 2 տարում:

Բնականաբար, սա բավական մեծ գումար է, որը մի քանի անգամ գերազանցում է ամենաթանկ խաղի՝ Dota 2 – The Internationa-ի մրցանակային ֆոնդը:

Fortnite Battle Royale-ը վերջերս հայտնվեց   iOS հարթակում և մի քանի օրվա ընթացքում  Epic Games ընկերությանը 126 միլիոնի շահույթ ապահովեց: Սա այն դեպքում, երբ խաաղը անվճար ներբեռնման համար է: Այստեղ դրամ գեյմերները ծախսում են բացառապես զինատեսակներ ու համազգեստ գնելու համար:

Ընկերությունը դեռևս չի բացահայտել, թե ինչպես է ընթանալու  Fortnite-ի առաջնությունը, բայց խոստացել է, որ երկար գաղտնի չի պահի:

Fortnite –ը 2018-ի ամենահայտնի խաղերից մեկն է, որը հասանելի   PC, Mac, PlayStation 4, Xbox One և iOS հարթակների համար: Մոտ ժամանակներս այն կթողարկվի նաև  Android-ի համար: