Apple –ը սկսել է վաճառել վերականգնած iMac Pro-ները

Apple-ի առցանց խանութում վաճառքի են հանվել վերականգնած  iMac Pro գաջեթները: Ընդ որում` գաջեթներն ունեն տեխնիկական տարբեր հնարավորություններ:

Ամենապահանջված  iMac Pro-ն վերականգնված տեսակով   18 միջուկանի պրոցեսորով է, 64 գբ օպերատիվ հիշողությամբ և  Radeon Pro Vega 64 վիդեոքարտով: Նման սարքը կարժենա 8 159 դոլար: Այս տեխնիկական բնութագրով նոր  iMac Pro-ն վաճառվում է մոտ 10 հազար դոլարով:

iMac Pro-ի վերականգնված տարբերակներում կարելի է գտնել նաև ավելի մատչելի՝ 4249 դոլար արժողությամբ մոդելներ: Այս գումարով օգտատերը կստանա 8 միջուկանի Intel Xeon W  պրոցեսոր, 32 գբ օպերատիվ հիշողություն և   Radeon Pro Vega 56 վիդեոքարտ:

Վերականգնված iMac Pro գնելու դեպքում օգտատերերը կարող են  խնայել 5-15% կամ 750-1 440 դոլար:

Apple-ը վստահեցրել է՝ վերականգնված տարբերակները գերազանց վիճակում են, մաքրված են, ունեն նոր տուփեր և աքսեսուարներ: iMac Pro-ի վերականգնված տարբերակները կարելի է ձեռք բերել միայն ԱՄՆ և Կանադայի տարածքում: iMac Pro-ն վաճառքում է հայտնվել    2017-ի դեկտեմբերին: Apple-ն այն որակել է որպես՝ պրոֆեսիոնալների համար նախատեսված գործիք: Թեստավորումներն էլ ցույց են տվել, որ Apple-ի այս արտադրանքն իրապես հզոր է ու բազմաֆունկցիոնալ: