iPhone X-ի օգտատերերը դժգոհում են տեսախցիկի աշխատանքից

Apple ընկերության արտադրանքի մասին մի քանի սոցիալական ֆորումում բազմաթիվ օգտատերեր դժգոհում  են iPhone X–ի աշխատնքից։

Apple-ի օգտատերերը  հիմնականում դժգոհում են սմարթֆոնի տեսախցիկի աշխատանքից։ Նրանք խոսքով տեսախցիկի վրա  ճեղքվածքներ են հայտնաբերել: Ոմանց կարծիքով այդ ճեղքվածքները առաջանում են հեռախոսների ընկնելու հետևանքով: Բայց բողոքող օգտատերերը պնդում են, որ իրենց սմարթֆոնները չեն ընկել:

Օգտատերերին առավել շատ բարկացրել էր այն,  որ  ընկերությունը խնդիրը վերացնելու համար իրենց դիմած հաճախորդներին ստիպում է վճարել հեռախոսի ամբողջական գինը, բայց սխալը շտկում է հենց նույն գաջեթում։