Essential ընկերությունը վաճառվում է, նոր սմարթֆոններ այլևս չեն թողարկվի

Essential ընկերությունը, որը շուկայում էր հայտնվել  անցյալ տարի իր Essential Phone սմարթֆոններով, վաճառվում է։ Ընկերությունն այլևս նորույթներ չի թողարկի։ Էնդի Ռուբինի` Android հիմնադրի, ստարտափը դիմել է Credit Suisse Group ընկերութանը` լավագույն գնով վաճառվելու համար։ Ընկերությունը վաճառվում է ամբողջությամբ` աշխատակիցներ, գույք, արտադրանք։

Բացի այդ Essential–ը սմարթֆոնի երկրորդ սերնդի թողարկումն է հետաձգել և ուժերը կենտրոնացրել է տան համար նախատեսված խելացի օգնականի ստեղծման վրա։

Նոր դեվայսի մշակման  աշխատանքներում մասնակցում են սմարթֆոնի երկրորդ սերնդի վրա աշխատող ամբողջ անձնակազմը։ Չնայած, շատերը որոշել են ընդհանրապես լքել ընկերությունը։