Xiaomi–ն պատրաստվում է միանգամից 5 նոր գաջեթ ներկայացնել

Մայիսի 31–ին կայանալիք ամենամյա շնորհանդեսի ժամանակ Xiaomi ընկերությունն, ամենայն հավանականությամբ, օգտատերերին կներկայացնի միանգամից 8 նորույթ։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ պատրաստվում է միանգամից ներկայացնել  Mi 8  և MIUI 10 սմարթֆոնները։

Երկուսը հաստատ են, իսկ ահա մնացած երեք գաջեթի առկայությունն ուղղակի երկրպագուների կանխատեսումներն են։ Բանն այն է, որ  ընկերությունը հատուկ գովազդային վահանակ էր տեղադրել, որտեղ պատկերված է 8 թվանշանը։ Երկրպագուները  վահանակն ուշադիր ուսումնասիրելուց հետո, եզրակացրել են, որ բացի 2 սմարթֆոնից, ընկերությունն անակնկալ է պատրաստում:

Ըստ երկրպագուների Xiaomi-ն կթողարկի ոչ թե երկու այլ երեք սմարթֆոն, մեկ սմարթ ժամացույց և պրոցեսոր: Նրանք քաղաքի յուրաքանչյուր շենքի վրա տեսել են սարքավորումներից մեկի էկրանը հիշեցնող պատկեր: Բացի այդ հսկայական 8-ը պատկերված է այնպիսի դիզայնով, որը թույլ է տալիս ենթադրել, որ Xiaomi-ն կթողարկի իր երկար սպասված Surge S2 չիպը: Երկրպագուների ենթադրությունները հավանական  են, բայց ընկերությունը հաստատել է միայն երկու սմարթֆոնների թողարկումը։