Apple-ն իր ֆիրմային ապմային ծառայությունը թողարկել է դեռևս 2014 թվականին, որը արդեն 4 տարի է չի կարողանում գտնել գործառույթների այնպիսի փունջ, որը կգոհացնի բոլոր օգտատերերին։ Եվ այսպես ներկայացնում ենք այն 4 գործառույթը, որոնք պակասում են iCloud–ում։
Հրապարակային թղթապանակներ (Public folder)
Dropboxի նման հայտնի ծառայություններում արդեն վաղուց կարելի է ստեղծել բոլորին հասանելի թղթապանակ, որը կսինքրոնացվի ամպային ծառայության հետ և հղումով հասանելի կլինի մի քանի օգտատիրոջ համար։ Apple–ի առաջարկում այս գործառույթը բացակայում է, ինչ էլ որոշ դեպքերում անհարմարությունների առիթ է դառնում։
Ֆայլերի վերականգման արագությունը
Հիմա iCloud Drive–ում հնարավորություն կա վերականգնել արդեն ջնջված ֆայլերը, բայց միայն վեբ տարբերակում` սմարթֆոնների ու պլանշետների համար այս գործառույթը հասանելի չէ։ Չնայած, վեբ տարբերակում էլ գործառույթը չի ուրախացնում իր կարողութուններով։ Նախ դանդաղ է աշխատում` ֆայլերն է փնտրում դանդաղ, դանդաղ նաև վերականգնում է։ Պահպանվող ֆայլերը կարող են պատահական կորել և այլն։ Սա պետք է վերացնել` մանավանդ այն դեպքում, երբ մրցակիցներն ավելի լավ առջարկներ ունեն։
Ֆայլերի պահպանումը միայն ցանցում
Հիմա iCloud Drive–ի բոլոր ֆայլերը ինքնաբերաբար ներբեռնվում են համակարգիչ` ուզում է օգտատերը դա, թե` ոչ։ Համացանցում պահվող ֆայլերի հետ աշխատել չի լինի, մինչև այն չներբեռնվի համակարգիչ։ Apple–ը պետք է վերանայի իր այս գործառույթը։
Ֆայլերով կիսվելու ավելի հարմարավետ տարբերակներ
iCloud Drive–ով հիմա ինչ–որ մեկին ֆայլ ուղարկելու համար անհրաժեշտ է մոտ 4 համակարգչային քլիք, անցնել 3 տարբեր ենթամենյու և մուտքագրել ստացողի էլ հասցեն։ Հասարակ գործողություն կատարելու համար բավական շատ «խոչընդոտներ» պետք է հաղթահարել։ Սա արդեն հնացած տարբերակ է։