ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
FileCalendar
Գինը՝ 0.99$ – անվճար
Պահպանեք կարևոր իրադարձությունները ֆայլերի տեսքով FileCalendar–ի միջոցով։ Հավելվածը սինքրոնացվում է գաջեթներում ներդրված iOS օրացույցի հետ։ Այստեղ կարելի է պահպանել մոտ 20 տեսակի ֆայլ, zip և unzip գործառությները ևս հասանելի են։ FileCalneda-ը թույլ է տալիս հեշտությամբ կիսվել ստեղծած ֆայլերով մյուս հավելվածներում ևս։
Spite & Malice
Գինը՝ 1.99$ – անվճար
Եթե դուք խաղաքարտերով խաղերի սիրահար եք, ապա այս հավելվածը հենց ձեզ համար է։ Հաղթանակի համար պետք է առաջինը սպառել բոլոր խաղաքարտերը։ Իսկ ահա բոլոր խաղաքարտերը սպառելու համար պետք է աշխատեք որքան հնարավոր է շուտ արգելել հակառակորդին քայլ կատարել։
Catchy Words
Գինը՝ 0.99$ – անվճար
Խաղն առաջարկում է մարզել ուղեղն ու զարգացնել կողմնորոշվելու հմտությունները։ Սենյակում թափթփված տառերը պետք է ընտրել ու ճիշտ հերթականությամբ դասավորել։ Ինչքան շատ բառ հավաքեք, այնքան շատ միավորներ կստանաք։