Apple-ը գաղտնի նոր օպերացիոն համակարգով MacBook է նախապատրաստում

Համացանցում լուրեր են պտտվում, որ Apple ընկերության նոր արտադրանքը կարող է լինել պլանշետի ու նոութբուքի հիբրիդ, որը կունենա iOS-ի նոր տարբերակ:

9to5mac-ի փոխանցմամբ, Apple ընկերությունը նոութբուքի նոր տեսակ է պատրաստում, որն ավելի շատ նման է սմարթֆոնի, պլանշետի և համակարգչի խառնուրդի։ Իսկ արտաքինից այն նման է iPad Pro-ին: Նախագիծը ստացել է պայմանական Star անվանումը, իսկ ապրաքանիշի համարը N84 է:

 Սարքավորման գլխավոր  ARM պրոցեսորը: Նախատեսվում է, որ համակարգիչը կաշխատի նոր օպերացիոն համակարգով՝  macOS-ի և  iOS-ի համադրությամբ:

Պետք չէ բացառել այն տարբերակը, որ Apple-ը ցանկանում է անցնել  Intel-ի պրոցեսորներին՝  սեփական արտադրության  ARM կառույցով:  Դա արդեն հաջողվել է անել iOS-ով աշխատող սարքավորումների վրա:

Ավելի վաղ ցանցում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի՝  Apple-ը նախատեսում է Mac-երում աշխատել սեփական արտադրության պրոցեսորներով, բայց դա կլինի միայն   2020 թվականից սկսած:

Apple Star-ը դեռևս գտնվում է սաղմնային փուլում: 2018 թվականի ընթացքում փորձարկվելու են արդեն իսկ հաստատված մի քանի նախագծեր: Հնարավոր է, որ նոութբուքի այս տարբերակն այդպես էլ մնա սաղմնային փուլում և լույս չտեսնի առաջիկա տարիներին: