Ամսվա սկզբին Մարկ Ցուկերբերգը Facebook F8-ի շրջանականերում հայտարարել էր, որ WhatsApp-ում կավելանա խմբակային զանգի հնարավորությունը։ Վերջին օրերին iOS և Android օպերացիոն համակարգերում այս գործառույթը սկսել է աստիճանաբար ակտիվանալ։ Սյզբում այն գտնվում էր թեստավորման փուլում և հասանելի էր քիչ թվով օգտատերերի համար, իսկ ահա այսօր այն հասանելի է բոլորին։
Ինչպես զանգի վիդեոտարբերակում, այնպես էլ աուդիո տարբերակի դեպքում գործառույթից կարելի օգտվել՝սեղմելով վերին աջ հատվածի կոճակի վրա։ Ընդհանուր զանգին կարելի է ավելացնել մինչև 4 օգտատիրոջ։
Գործառույթը հասանելի դարձնելու համար թարմացրեք օպերացիոն համակարգը։ Իսկ եթե օպերացիոն համակարգը թարմացված է, ապա օնլայն խանութներից թարացրեք հենց հավելվածը։