«Գտնել iPhone»-ը գործառույթը փրկել է բրիտանուհուն անցանկալի ամուսնությունից

iPhone-ը օգնել է բիրտանուհուն խուսափել անցանկալի ամուսնությունի, որը կազմակերպել էին նրա ծնողները:  Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել  2016 թվականին: Աղջիկն այդ ժամանակ 17 տարեկան էր, այդ պատճառով նրա անուն ազգանունը չեն հայտնում: Ամառային արձակուրդներն ընտանիքը որոշել է անցկացնել Բանգլադեշում, իսկ հետո պարզ է դարձել, որ ճանապարհորդության գլխավոր նպատակը աղջկան ամուսնացնելն է:

iPhone-ի միջոցով «զոհ»–ը  այս դեպքի մասին պատմել է իր՝ Բրիտանիայում ապրող ընկերոջը, որն էլ հայտնել է ոստիկանություն: Բնականաբար, ոստիկանությունը քայլեր է ձեռնարկել և արդյունքում փրկել աղջկան: Իսկ աղջկան գտնել հնարավոր է եղել գաջեթի` «գտնել iPhone»-ը գործառույթի շնորհիվ, որը նախատեսված է սմարթֆոնը փնտրելու համար:

Իհարկե, ծնողներին ձերբակալել են, իսկ հունիսի 18-ին կկայանա նրանց դատավարությունը: