Apple–ն անցել է Ռուսաստանի իշխանությունների կողմը. Պավել Դուրով

Telegram-ի հիմնդիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Apple ընկերության արգելափակումը բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհի օգտատերերի վրա։  Իր պաշտոնական հաշվում Դուրովը մեղադրել է Apple–ին ՌԴ իշխանությունների հետ համագործակցելու մեջ։ Չնայած Ռուսաստանի օգտատերերի թիվը չի գերազանցում 7%–ը, Apple–ը արգելափակել մեսինջերի թարմացումը ամբողջ ախարհում։

 

«Ցավոք, Telegram–ի որոշ գործառույթներ, ինչպես նաև մի շարք սթիքերներ հիմա չեն աշխատում վերջերս թողարկված iOS 11.4 տարբերակում։  Չնայած մենք արդեն ուղղել ենք խոտանը մեկ շաբաթ առաջ։  Apple–ը սկսել է խոչընդոտել մեսինջերի թարմացմանը այն ժամանակից, երբ ՌԴ իշխանությունները կոչ են արել նրան ջնջել հավելվածը App Store–ից։ Գիտեք, մենք հրաժարվել ենք գաղտնագրման բանալիները հանձնել հատուկ ծառայություններին ու կարծում ենք, որ դա միակ ու ճիշտ որոշումն է։ Ցավոք, Apple–ը մեր կողքին չկանգնեց և արգելափակում  ու խոչընդոտում է մեսինջերի աշխատանքին։ Մենք կաշխատենք շտկել իրավիճակն ու տեղյակ կպահենք ձեզ մեր անելիքների մասին։

Կներեք անհարմարությունների համար։ Շնորհակալ ենք համբերատարության համար»։

Պավել Դուրով