Google ը iPhone–ի համար թողարկել է Just a Line հավելվածը, որը թույլ է տալիս համալրված իրականության միջոցով նկարել ցանկանած մակերևույթի վրա։
Ստեղծագործելու համար, պետք է գործարկել Just a Line ծրագիրը, որից հետո թույլատրել հավելվածին օգտագործել սմարթֆոնի ֆոտոխցիկը։ Դրանից հետո պետք է փոքր ինչ շարժել գաջեթը տարբեր կողմեր և սկսել նկարել։
Հատուկ կոճակների միջոցով այստեղ կարելի է նաև մեծացնել ու փոքրացնել մատիտի տրամաչափը և այլն։
Օգտատերերը նաև ընկերների հետ նկարելու հնարավորոթյուն ունեն։ Կարելի է անգամ 0-x խաղալ կամ զարդարել աշխարհը։ Ընկերեների հետ նկարելու գործառությը ակտիվացնելու համար պետք է մուտք գործել կարգավորումներ ու սեղմել «փնտրել» կոճակը։
Արդեն ավարտուն աշխատանքով կարող եք կիսվել բոլորի հետ։ Հավելվածը անվճար է և հասանելի է App Store։