Apple-ի ինժեներները նոր iOS 12-ում, որը մտադիր են հաջորդ շաբաթ ներկայացնել, ցույց կտան նոր մշակում, որը օգտատերերին թույլ է տալիս պայքարել ընկերության գաջեթների կախվածությունից, հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով ընկերության հետ ծանոթ աղբյուրներին:
Ընկերությունը նոր օպերացիոն համակարգը կներկայացնի Սան Խոսեում հունիսի 4-ին Apple-ի համաշխարհային համաժողովին:
«Մեզ նոր գործիքներ են պետք, որոնք կօգնեն հասկանալ, ինչպես ենք մենք օգտագործում թվային մեդիան», — Bloomberg-ին ասել է Apple-ի նախկին ավագ գործադիր տնօրեն Թոնի Ֆադելը, որը զբաղվել է iPhone-ի և iPod-ի ստեղծմամբ:
Ըստ նրա, օգտատերերը սարքերի հետ շփման ժամանակ պետք է ուրիշ լեզու գտնեն, որպեսզի հասկանան, որ iPhone-ն ընդամենը «սառնարան է, այլ ոչ թե կախվածություն»: