Բաժանորդագրությամբ երաժշտություն լսելը թրենդային է դարձել դեռևս 2017 թվականից, բայց, թե որ ծառայությունից է ավելի հարմարավետ օգտվել, դեռ վիճաբանությունները չեն դադարում։ ittrend.am–ը որոշել է ներկայացել հայտնի սթրիմինգ ծառայությունների առանձնահատկությունները և մեկ անվճար հավելված։
Apple Music | վճարային բաժանորդագրություն
Apple Music – ը iPhone, iPad ևMac օգտատերերի համար նախատեսված սթրիմինգային ծրագիր է։ Apple Music–ի հիմնական սպառողները նրանք են, չնայած Android նախընտրողները նույնպես հնարավորություն ունեն օգտվել դրանից։ Ծառայությունը հեշտ է «աշխատեցնել», ունի Siri–ի և Apple–ի մյուս արտադրանքների հետ ինտեգրման հնարավորություն։
Apple Music–ն ունի մեծ երաժշտադարան, այստեղ հավաքված են բոլոր ժանրատեսակներն ու ալբոմները։ Բոլոր դրական բաները միանգամից ծածկվում են երկու անհարմարությամբ` ինտերֆեյսը հաճելի չէ, իսկ նավիգացիան որոշ դեպքերում սխալ։
Яндекс.Музыка | վճարարային բաժանորդագրությամբ
Ի տարբերություն Apple Music–ի, “Яндекс.Музыка”-ն կարելի է օգտագործել նաև անվճար, բայց այս դեպքում պետք է հարմարվել գովազդային հոլովակների առկայության մտքի հետ։ Հավելվածն ունի հաճելի և հեշտ կիրառելի ինտերֆեյս, որը հաստատապես ծանոթ է “Яндекс” օգտատերերին։
Իհարկե, ծառայության թիրախային խումբը ռուսական լսարանն է, ինչի պատճառով էլ այստեղ հայտնվել է “ВКонтакте”–ի երաժշտադարանի հետ սինքրոնացվելու հնարավորությունը։
“Яндекс”–ի երաժշտադարանը զգալիորեն զիջում էծավալի առումով Apple Music–ին և ոչ բոլորին է սա դուր գալիս։
Google Music | վաճարային բաժանորդագրությամբ
Եվս մեկ արտասահմանյան սթրիմինգ ծառայություն, որն անկախ աշխարհագրական դիրքից շատ լավ է աշխատում։ Բայց այստեղ էլ առանց խոչընդոտների չի ստացվի երաժշտություն լսել` այստեղ բաժանորդագրվել հնարավոր է միայն Google–ի հաշվի առկայության դեպքում։ Առավելություններից այն է, որ հնարավորություն կա ներբեռնել նաև սեփական երաժշտությունը համակարգչի համ գաջեթի միջոցով։
Google Music–ն ավելի «բարեհամբույր» է Android օգտատերերի նկատմամբ, իսկ դիզայնը տարբերվում է iOS–ի ընդհանուր դիզայնից։
Google–ն էլ Apple–ի նման խնդիրներ ունի նավիգացիոն համակարգի հետ, իսկ ահա երաժշտական հավաքածուն այստեղ կգոհացնի բոլորին։
Boom | վճարային ծառայությամբ
Boom –“ВКонтакте” սոցիալական ցանցի երաժշտական սթրիմինգ ծառայությունն է։ Այստեղ ավոտմատ կերպով հավաքվում է սոցիալական ցանցի աուդիոֆայլերը, ձևավորվում է երգացանկ։ Այդ իսկ պատճառով երաժշտություն փնտրել այստեղ պետք չի լինի` ամեն ինչ դասավորված է դարակներով։
Boom–ում չկա նաև երաժշտություն լսելու ժամանակային սահմանափակումը։ Երաժշտական ցանկն այստեղ սահմանափակ է, բայց ոչ այդքան։ Բացասականնից այստեղ շատ են երկրպագուների քավըր տարբերակներն են և երբեմն–երբեմն ձայնի ոչ այդքան լավ որակը։
Եվ անվճար երաժշտություն լսելու ծառայություն` Golden Music
Ծառայությունը անվճար է։ Առավելություններից ` երաժշտության ցանկը մեծ է, այստեղ նաև կարելի է գտնել հայտնի երգերի յութուբյան ռեմիքս տարբերակները և այլն։ Հաջորդ կարևոր առանձնահատկությունը` օֆլայն ռեժիմում երաժշտություն լսելու հնարավորությունն է։ Անհարմարություններից գովազդի առակայությունը և երաժշտությունը այստեղից չի կարելի ներբեռնել միանգամից գաջեթ։ Հասանելի են միայն ամպային տարածքները։
Սյուզան Թոսունյան