Xiaomi ընկերությունը հերթական շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր երկու նորույթը` Mi8 սմարթֆոնը և Mi Band 3 «խելացի թևնոցը»: Միջոցառումը հեռարձակվել է ընկերության՝ Facebook-ի էջում:
Mi8 սմարթֆոնն ունի 6,21-դյույմանոց AMOLED էկրան՝ վերևում հայտնի կտրվածքով, ինչպես iPhone X-ի մոտ: Էկրանն զբաղեցնում է ճակատային մասի 88,5 %-ը: Նաև ցուցադրվել է սմարթֆոնի հատուկ` Explorer Edition-ը տարբերակը։ Սմարթֆոնն ունի մատնահետքի սքաներ և դեմքի ճանաչման 3D տեխնոլոգիան։
Ապարատն ունի երկու հիմնական տեսախցիկ՝ յուրաքանչյուրը 12 մգպ հզորությամբ, ինչի շնորհիվ էլ ըստ DxOMark–ի՝ Xiaomi Mi8-ը լուսանկարներն ավելի լավ է անում, քան iPhone X-ը և Google Pixel 2-ը: Mi8-ն ունի Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր։
Ընկերությունը շնորհանդեսին ցուցադրել է նաև Mi Band խելացի թևնոցի նորացված տարբերակը: Այստեղ թարմություն է մտցվել դիզայնում ` գաջեթը ստացել է 0,78 դյույմանոց սենսորային OLED-դիսփլեյ: