Apple Music-ում կան օնլայն վիջեթներ, որոնք թույլատրում են երաժշտություն լսել բրաուզերի վեբ տարբերակում։ Մինչ այս խնդիրն այն էր, որ երաժշտություն լսելու ժամանակը սահամանփակ էր` 30–90 վրկ։ Այսօր այդ արգելքը հանվել է։
Reddit կայքի օգտատերերից մեկը հայտնավերել է, որ վիջեթում հայտնվել է Apple ID–ի տվյալները մուտքագրելու տեղ, որով հնարավոր է լսել ամբողջական երաժշտությունը։
Այստեղ մուտք գործելը գրեթե չի տարբերվում iOS կամ macOS համակարգեր մուտք գործելուց։
Գաղտնաբառի մուտքագրումից անմիջապես հետո հայտնվում է ոչ միայ երաժշտություն լսելու հնարավորությունն այլ նաև հնարավոր է երգերն ավելացնել նաև փլեյլիստում։ Այստեղ հայտնվել են նաև խաղարկումը կառավարելու հավելյալ կոճակներ։
Հնարավոր է` սրանք առաջին քայլերն են դեպի Apple Music–ի ամբողջական վեբ տարբերակ, որտեղ օգտատերերը կարող են լսել ամբողջական փլեյլիստեր և այլն։ Սա բավական կհեշտացնի օգտատերերի գործը բացի այդ Linux–ի օգտատերերը ևս հնարավորություն կունենան օգտվել Apple Musicի–ից։