Facebook-ը կրկին օգտատերերի տվյալներ է տվել, այս անգամ սմարթֆոն արտադրողներին

Facebook-ին կրկին մեղադրում են օգտատարերի տվյալների արտահոսքի մեջ։ Այս անգամ ընկերությունն, ամենայն հավանականությամբ, օգտատերերի անձնական տվյալները տրամադրել է սմարթֆոն արտադրող ընկերություններին։

Այս մասին հայտնում է  The New York Times–ը։ Ըստ պարբերականի տվյալների, ընկերությունը տվյալներ է տրամադրել շուրջ 60 ընկերության։ Տվյալների մեջ ներառվել են նաև օգտատերերի մասին տեղեկատվություն և ընկերների ցուցակ։

Apple, Amazon, Blackberry և Samsung ընկերությունների հետ փոխհամաձայնության  արդյունքում Facebook–ն իր հավելվածը տեղադրել է արտադրողների սմարթֆոններում` փոխարենը տալով տեղեկատվություն։

Այսպիսով facebook–ը բավական մեծ արտոնություններ է տվել սմարթֆոն արտադրողներին։

«Սա նման է այն դեպքին, երբ դռան փականը փոխում ես, հետո պարզվում է, որ բանալին բաժանել են բոլորին»,–այս մասին  The New York Times–ին տված հարցազրույցում ասել է նախկին տեխխորհրդական Աշկան Սոլթանը։