Բիթքոինի փոխարժեքը կրկին նվազել է մինչեւ 7.4 հազար դոլար

Այսօր  Բիթքոինի (Bitcoin) արժեքը հիմա 7.4 հազար դոլար է: Ամսվա սկզբին 7.5-7.6 հազար դոլարի սահմանում հաստատվելու փորձերից հետո այն կրկին նվազել է:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը էժանացել է  3.6 %-ով՝ մինչեւ 7.424 հազար դոլար: Binance  բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 4.27 %-ով՝ մինչեւ 7.375 հազար դոլար, իսկ OKEx-ում՝ 4.21 %-ով՝ մինչեւ 7.376 հազար դոլար:

Բիթքոինից հետո միասին նվազում են նաեւ այլընտրանքային կրիպտոարժույթների գները: Այդպես, Ethereum-ի գինը նվազել է 5.56 %-ով՝ մինչեւ 584.09 դոլար, Ripple-ը՝ 6.26 %-ով՝ մինչև 0.647 դոլար, Bitcoin Cash-ը` 9.01 %-ով՝ մինչև 1.07 հազար դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այժմ 332.19 միլիարդ դոլար է, բիթքոինը զբաղեցնում է շուկայի մոտ 38 %-ը: