Հայաստանում օգտատերերի 36.78%-ը ենթարկվել է համացանցից վարակման փորձերի. դա 7-րդ ցուցանիշն է աշխարհի երկրների շարքում

 Հայաստանի օգտատերերի սարքերի 36.78%-ը 2018 թվականի հունվար-մարտին ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար,  29,02% և 10-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։

Երկիրգրոհի ենթարկված օգտատերերի %,

հունվար-մարտ, 2018թ.

1.Բելառուս40,90
2.Ուկրաինա40,32
3.Ալժիր39,69
4.Ալբանիա37,33
5.Մոլդովա37,17
6.Հունաստան36,83
7.Հայաստան36,78
8.Ադրբեջան35,13
9.Ղազախստան34,64
10.Ռուսաստան34,56
11.Ղրղզստան33,77
12.Վենեսուելա33,10
13.Ուզբեկստան31,52
14.Վրաստան31,40
15.Լատվիա29,85
16.Թունիս29,77
17.Ռումինիա29,09
18.Քաթար28,71
19.Վիետնամ28,66
20.Սերբիա28,55

 

«Համացանցի միջոցով Հայաստանի օգտատերերի սարքերի վարակման փորձերի նման նշանակալի աճը պայմանավորված է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճով։ Նրանք ձգտում են կոտրել հայաստանցի օգտատերերին հետաքրքրող ավելի շատ կայքեր և այնտեղ տեղադրել վնասաբեր սկրիպտներ և ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրեր, անձնական և բանկային տվյալների գողության և շատ այլ ծրագրեր։  Համացանցից վարակման սպառնալիքներից պաշտպանվելուն օգնում են համացանցի օգտագործման կանոններին հետևելը և վեբ-մոդուլ ունեցող արդյունավետ հակավիրուսը»,- պարզաբանում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։