Facebook–ում կրկին սկանդալներ են պտտվում, այս անգամ ընկերությունը օգտատերերի տվյալները տրամադրել էր սմարթֆոն արտադրող ընկերություններին։ Լրագրողները պարզել են, որ համագործակից ընկերությունների շարքում նաև կորեական արտադրողներ Huawei, Lenovo, Oppo և TCL ընկերություններն էին։
The New York Times–ի հարցադրմանն ի պատասխան, Facebook–ում նշել են, որ կարգեալփակեն Huawei–ի հասանելիությունը մոտակա օրերին։
Սա կապված է նրա հետ, որ վերջերս ԱՄՆ–ում կասկածանքով են վերաբերում կորեական, չինական ընկերություններին, այդ թվում և մասնավորապես Huawei–ին։ Վերջին շրջանում ԱՄՆ խոշոր խանութներն ու օպերատորները հրաժարվել են վաճառքի հանել ընկերության արտադրանքը։
Բացի այդ ԱՄՆ–ի կառավարությունը կասկածում է, որ ընկերությունը սերտ համագործակցության մեջ է գտնվում Կորեական իշխանությունների հետ, որը քաղաքական ճնշումների առիթ կարող է դառնալ։ Ավելի վաղ ԱՄՆ–ի տարածքում արգելել էին ZTE ընկերության գործունեությունը։