Samsung–ը որոշել է տնտեսել Galaxy Note9–ի դիզայնի վրա. սմարթֆոնը կունենա իր նախորդի տեսքը

Samsung–ի հաջորդ մոդելը` Galaxy Note 9–ը, ամբողջությամբ կկրկնօրինակի իր նախորդի` Note 8–ի, արտաքին դիզայնը։

Այս մասին իր միկրոբլոգում  հայտնում է Ice Universe ինսայդերը։

Անփոփոխ արտաքինը կապվում է մեկ բանի հետ` արտադրողները այդպիսով ցանկացել են կրճատել գաջեթի վրա ծախսվելիք գումարը։

Սա միակ դեպքը չէ։ Օրինակ` ամռանը Samsung–ը ֆլագման թողարկեց, որը կրկնօրինակում էր Galaxy S9–ին։

Նախնական տվյալներով  Note 9–ի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 9–ին։ Հեղինակները երաշխավորում են, որ սմարթֆոնը կունենա ավելի լավ տեսախցիկ, աչքի ծիծանաթաղանթը սքանավորով ճշգրիտ համակարգ և  Exynos 9810 պրոցեսոր։ Օպերատիվ հիշողությունը խոստումնալից է` 8 ԳԲ, իսկ ներկառուցված ֆլեշ հիշողությունը` 512 գբ։