Facebook-ը մտադիր է ֆինանսավորել ABC-ի, CNN-ի և Mic ընկերությունների ստեղծած լրատվական շոուները:
Որոշումն ընդունվել է հաշվի առնելով թրենդային լուրերից հրաժարվելու Facebook-ի ծրագրերը՝ տեղը զիջելով «վստահության արժանի եւ տեղեկատվական» լուրերին: Սոցցանցը շարունակում է պայքարել կեղծ լուրերի եւ ապատեղեկատվության դեմ, հաղորդում է A-ն:
Facebook -ի լրատվական գործընկերությունների ղեկավար Քեմփբել Բրաունը հայտարարել է, որ շոուն օրիգինալ եւ բացառիկ կլինի սոցցանցի համար: Շոուն կհայտնվի Facebook-ի տեսանյութ բաժնում: