Մինչև 2030 թվականը ռոբոտների պատճառով 800 միլիոն մարդ անգործ կմնա

Գիտնականները ու IT ոլորտի գիտակները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում հանգել են հետաքրքի եզրակացությունների։ Նրանց հաշվարկով, եթե ռոբոտաշինությունը զարգանա ներկայիս արագությամբ ևս մի քանի տարի և մարդանման ռոբոտները սկսեն կատարելագործվել, ապա ամենայն հավանականությամբ մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում շուրջ 800 միլիոն մարդ կմնա անգործ։

Շատերը կարծում են, որ սա ապացուցված փաստ չէ, շատերն էլ մտածում են, որ հնարավոր է դեպքերի այսպիսի զարգացում։ Ինչևէ, ոլորտում նկատելի է, որ օր օրի տեխնոմաններն ու տեխոնոլգիաների ոլորտի գիտակները ստեղծում են մարդուն ավելի նման ռոբոտացված համակարգեր` խոսող, ավելի վարժ շարժումներով, լսածը վերլուծելու ու ճիշտ պատասխանը տալու ընդունակությամբ ռոբոտներ, վերջերս էլ նաև ստեղծվել է ռոբոտների համար նախատեսված նյարդային համակարգ, որը թույլ կտա  ռոբոտներին իրական զգալ հպումները։

Սյուզան Թոսունյան