Lenovo. համակարգիչներ ներկրող ընկերությունից մինչև սմրաթֆոն արտադրող. բրենդի պատմությունը

Ստեղծման տարեթիվը ՝ 1984

Գտնվելու վայրը` Պեկին

Արտադրանքը` սմարթֆոն, օպերացիոն համակարգեր, համակարգիչներ,. Կենցաղային տեխնիկա

Դուստր ընկերությունները՝ Motorola, Lenovo EMC

Կարգախոսը՝ Նոր աշխարհ, նոր մտածողություն

Կորեական հայտնի արտադրողLenovo ընկերության ստեղծման պատմությունը հեռու անցյալ չի գնում: Ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին, երբ համացանցն ու խելացի գաջեթները սկսում էին նոր-նոր մտնել մեր կյանք:

Lenovo-ն իր ճանապարհը սկսել է ինչպես և մյուս հայտնի ու խոշոր ընկերությունները ավտոտնակային պայմաններից: 1984 թվականին Լիու Չուանժին հիմնադրեց ընկերություն, որին տվեց New Technology Developer In անվանումը: Ընկերության  ֆինանսավորմամբ սկսեց զբաղվել Կորեայի գիտությունների ակադեմիան: Սկզբնական շրջանում Lenovo-ի գործնեության ոլորտները սահմանափակ էին՝ ընկերությունը զբաղվում էր Կորեա համակարգիչներ ներմուծելով և դրանք ադապտացնելով լոկալ սպառողների համար:

1986 թվականին ընկերությունը փոխեց իր անվանումը դարձնելով այն  Legend Group: 90-ականներին ընկերությունը հասունացավ ու սկսեց արտադրել սեփական  համակարգիչները: Հենց այս ժամանակահատվածում էլ օգտատերերի սեղանին հայտնվեց ընկերության առաջին նոութուքը:

Lenovo-ն չսահամանփակվեց համակարգիչների արտադրությամբ և 1996 թվականին որոշեց իր ուժերը փորձել նաև սերվերներ ստեղծելու ոլորտում: Այս ժամանակահատվածում ընկերությունն  աչքի չընկնող մատակարարից վերածվեց խոշոր ծառայություններ աառաջարկող ընկերության: Սա մի ժամանակահատված էր, երբ Lenovo-ն սկսեց քայլել հանրաճանաչության ուղով:

Առաջիկա տարիներին՝ մինչև 2000-ականների սկիզբը, ընկերությունը կատարելագործում էր իր արտադրանքը՝ համակարգիչները զինում էր ուլտրակոմպակտ էկրաններով, ստեղծում բարձր արտադրողականություն ունեցող համակարգիչներ: Սա մի շրջան էր, երբ Lenovo-ն պատրաստվում էր մուտք գործել համաշխարհային շուկա:

Այս շրջանում էլ ընկերությունը իր Լեգենդ գրուփ անվանումը փոխեց՝ Lenovo-ի: Ի դեպ՝ Lenovo բառը թարգմանաբար նշանակում է նոր փուլի սկիզբ: Ընկերությունը զբաղվեց իր ռեբրենդինքով, փոփոխեց լոգոն, անվանումը՝ հույս ունենալով, որ կհայտնվի տեխնոհսկաների կողքին: ԻՆչն էլ տեղի ունեցավ: Կարճ ժամանակում ընկերությունը ոչ միայն դարձավ հայտնի ու խոշոր, այլ նաև 2005 թվականին գնեց ԱՅԲԻԷՄ-ի համակարգիչների արտադրությամբ զբաղվող մասնաճյուղը:

Նման խոշոր գործարքը Lenovo-ի օգտին եղավ՝ գովազդային մեծ արշավ, որի մասին ընկերությունը չէր էլ կարող երազել:

Հասկանալով, որ այսօր միայն նուութբուքերի ու համակարգիչների արտադրությունը բավական չէ՝ ընկերությունը իր ուժերը փորձեց նաև սմարթֆոնների շուկայում: Լենովոն հիմնադրեց  Lenovo Mobile Communication Technology ընկեությունը, որը 2008-ին վաճառեց было Hony Capital ընկերությանը: Ուժերը չէին բավականացնում մրցակցել  Apple և Samsung ընկերությունների հետ: Բայց 2009 թվականին մոբայլ բիզնեսն ընկերությունը հետ գնեց:

Այսօր Lenovo-ն մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր անկյուններում՝ Կորեա, ԱՄն, Սինգապուր, ԵՎրոպա: Իսկ ընկերության արտադրած սմարթֆոններն ու համակարգիչները համարվում են լավագույններից մեկը