Թուրքիան ցանկանում է տիեզերք ուղարկել սեփական տիեզերագնացի

Թուրքիան ծրագրում է տիեզերք ուղարկել սեփական տիեզերագնացի, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Hurriet-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն արբանյակների արձակումներ է իրականացնում, որոնք անհրաժեշտ են գիտական նպատակներով, եւ ծրագրում է ժամանակի ընթացքում մարդ ուղարկել տիեզերք: Էրդողանը նշել է, որ հնարավոր է՝ այս ծրագրերի իրականացմանը կօգնի երկրի երիտասարդությունը: Նա կոնկրետ ժամկետներ չի նշել: