Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Toon War

Գինը՝ 2.99$ – անվճար

Պետք է կարողանաք այնպես վարել մեքենան, որ դաշտում ոչնչի չվնասեք։ Ինչքան քիչ վնասված օբյեկտներ կան, այնքան ավելի արագ միավորներ կհավաքեք ու կտեղափոխվեք հաջորդ մակարդակ։

DUO! Pairs & Brain Fitness Game 

Գինը՝ 0.99$ – անվճար

Մարզեք ձեր ուղեղն այս հավելվածի միջոցով։ Պետք է ընտրեք քարտերն ու տեսնեք առաջադրանքը։ Հարցերին ճիշտ պատասխանելուց հետո կունենաք միավորներ, որոնք էլ կօգնեն առաջ շարժվել դեպի նոր մակարդակներ։

Sago Mini Farm

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղը դուր կգա ֆերմային խաղերի սիրահարներին։ Պետք է օգնեք հերոսին ցանել, վարել ու տեսքի բերել իր այգին։ Հավելվածը նաև իր մեջ սովորեցնող տարրեր է պարունակում` այստեղ կարող եք ձեր երեխային սովորեցնել նաև հաշվել։