Հուլիսի 17-ից սկսած չի գործի ամենահայտնի մեսինջերները

Մեկ ամսից իր գործունեությունը կդադարեցնի ամենահին մեսինջերներից մեկը, հաղորդում  է Ferra-ն:

Աղբյուրի հավաստամամբ, Yahoo! ընկերությունը որոշել է, որ հուլիսի 17-ից կդադարեցնի իր մեսինջերի գործունեությունը: Մինչև այդ այն կաշխատի բնականոն հունով: Դրանից հետո բոլոր օգտատերերի մոտ կանհետանան հաղորդագրություններն ու ֆայլերը: Օգտատերերը իրենց հաղորդագրությունները կարող են ներբեռնել  համակարգիչներում կամ այլ սերվերներ առաջիկա 6 ամսվա ընթացքում:

Yahoo!-ն առայժմ չի կարողանում այլընտրանք առաջարկել իր օգտատերերին: Միակ նմանատիպ տարբերակը Yahoo Squirrel-ն է, որը առայժմ գտնվում է բետա թեստավորման փուլում: Այն կարելի  է փորձել միայն հրավերքով:

Հիշեցնենք, որ Yahoo Messenger-ը սկսել է գործել 1998 թվականից: Այն հասանելի էր Windows-ի, Mac OS X-ի, Apple iOS-ի, Android-ի և BlackBerry-ի համար