ВКонтакте սոցիալական ցանցը նոր լրահոս է փողարկել` կապված` E3 ցուցահանդեսի հետ։
Լրահոսում հնարավոր կլինի գտնել խաղի պաշտոնական մատակարարների տեսահոլովակները, լուսանկարները, լրատվական կայքերում հրապարակված հոդվածները և այլն։ Լրահոսը ակտիվացնելու համար պետք է անցնել այս հղումով։
Օգտատերերին նոր լրահոսում հասանելի են նաև ցուցահանդեսի անոնսները, հեռարձակումների ցանկը, խաղային խոշոր ընկերություններից նյութեր և այլն։
E3 ցուցահանդեսը մեկնարկում է հունիսի 12–ին Լոս Անջելեսում և կտևի մինչև հունիսի 14–ը։ Այստեղ խաղային ինդուստրիայի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց վիդեոխաղերը, նորույթները և այլն։