TigerMobiles-ը հրապարակել է նոր Nokia 5.1 Plus սմարթֆոնի լուսանկարը։ Սմարթֆոնը ստացել է ապակեպատ պատյան և iPhone X-ին բնորոշ դիզայնի հայտնի տարբերակը։ Այն կունենա Carl Zeiss-ի արտադրության կրկնակի տեսախցիկ, ինչպես նաև մատնահետքի սքաներ։ Nokia 5.1-ի էկրանը 5,7 դյույմ անկյունագծով է՝ Full HD թույլտվությամբ։
Սմարթֆոնի մասին այլ տեղեկատվություն դեռևս հայտնի չէ։ Ընկերությունը մոտակա ժամանակում չի ծրագրում իրականացնել սմարթֆոնի շնորհանդես, սակայն դրա անոնսին առաջիկայում կարելի է սպասել։