Microsoft-ը նոր Xbox կթողարկի

Microsoft-ը հայտարարել է, որ պատրաստվում է նոր Xbox թողարկել: Այն դառնալու է Sony PlayStation 5-ի մրցակիցը: Նորույթն ունի  բարձր հաշվողական հզորություն, համալրված է արհեստական ինտելեկտի տարրերով:

Cyberpunk 2077 խաղի ցուցադրումից առաջ Xbox ապրանքանիշի ղեկավար Ֆիլ Սփենսերը հաղորդել էր, որ Microsoft-ն այժմ ակտիվ աշխատում է նոր խաղային սարքի  ստեղծման ուղղությամբ: Իր խոսքում նա նշել է,  որ  Xbox Oner-ը ընկերության պատմության մեջ վերջին խաղային սարքը չի լինի, քանի որ մոտ ապագայում ընկերությունը  նորույթ կթողարկվի: Գաջեթում  հիմնական շեշտը դրվելու է  արհեստական ինտելեկտի վրա:

Բացի այդ այժմ Microsoft-ի մի ամբողջ բաժին զբաղվում է հաջորդ սերնդի պրոցեսորների ստեղծմամբ: