Apple-ը սկսել է մոդեռնիզացնել իր խանութների ցանցը, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ կփակի իր մոտ 500 խանութ սրահները ամբողջ աշխարհում:
Հունիսի վերջից սկսած կփակվեն ավելի խոշոր խանութները Լոնդոնում, Նյու Յորքում, Հոնկոնգում և այլ քաղաքներում:
Հայտնի է, որ Apple-ը նաև որոշել է մեծացնել խանութների տարածքները և ավելացնել արտադրանքը: Լուրեր են պտտվում, որ ընկերությունը գլոբալ նախաձեռնությամբ է հանդես գալու: Թե, երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները, ընկերությունը չի հայտնել: Բայց, ամենայն հավանականությամբ մինչև նոր շնորհանդեսը բոլոր 500 խանութն էլ վերանորոգված կլինեն:
Նոր դիզայնն բաղակցած է լինելու ավելի շատ ապակուց և փայտից: Խանութի ներսում, հավանաբար, բույսեր կտեղադրվեն, այն կլինի ավելի լուսավոր և նուրբ գույներով: