Apple–ը iOS 11.4–ը թողարկել է մայիսի վերջին։ Ընկերությունը այստեղ վերջապես ավելացրել էր AirPlay 2–ը` HomePod–ի ստերեոհնչողության համար նախատեսված տեխնոլոգիան։
iPhone–ի որոշ օգտատերեր տեղեկացրել են, որ օպերացիոն համակարգի պատճառով խնդիրրներ են առաջացել սմարթֆոնի մարտկոցի հետ։ Խնդրին բախվել են բոլոր նրանք, ովքեր ունեն iPhone 6 և ավելի բարձր մոդելներ։
Խդիրին լուծում տալու համար iPhone–ի օգտատերերը առաջարկում են անջատել Wi-Fi–ը։
Apple–ը դեռ չի արձագանքել։ Հավանաբար, արձագանքը երկար սպասեցնել չի տա, քանի որ մեկօրում արդեն 700 օգտատեր բողոքել են խոտանից։