Եվ կրկին Instagram-ի աշխատանքում խափանումներ կան

Երեկ գիշերվանից  Instagram–ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել։ Որոշ օգտատերերի մոտ սոցցանցի խափանված աշխատանքը դեռ շարունակվում է։ Այս մասին դժգոհության ալիք են բարձրացրել Twitter–ի օգտատերերը։

«Մենք գիտենք, որ աշխատանքը խափանված է, աշխատում ենք որքան հնարավոր է, շուտ շտկել սխալը»,–հայտարարել է սոցցանցի ներկայացուցիչը։

Instagram–ի աշխատանքը խափանվել էր երեկ ուշ երեկոյան։ Չնայած ընկերության ներկայացուցիչները խոստացել էին շուտ շտկել իրավիճակը, բայց խափանումներ որոշ տեղերում այնուամենայնիվ կա։ Հայաստանում` նույնպես։

Խոտանը ամբողջությամբ կվերանա օրվա ընթացքում։