ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հրաժարվել է լուսնագնացի ստեղծման ծրագրից, որի մշակման գործում արդեն շուրջ 100 միլիոն դոլար է ներդրվել:
Resource Prospector ապարատը պետք է Լուսնի վրա ջուր որոներ։
Լուսնագնացի մշակումն իրականացվում էր վերջին չորս տարվա ընթացքում, և 250 միլիոն դոլար արժողությամբ ապարատի արձակումը պլանավորված էր 2022 կամ 2023 թվականին: Աշխատանքների դադարեցման մասին որոշումը անսպասելի է եղել։
Ինչպես հայտնել է թերթը, լուսնագնացի ստեղծման վրա աշխատող 90 մասնագետներն այժմ կզբաղվեն NASA-ի այլ ծրագրերով: Միևնույն ժամանակ NASA-ի ներկայացուցիչ Չերիլ Ուոռները նշել է, որ լուսնագնացի համար նախատեսված ապարատների մի մասը կօգտագործվի այլ նախագծերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: